5709 դիտում
20:36 18-05-2019
ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը. 168.am
ՀՀ գլխավոր դատախազությունը, ըստ ամենայնի, կբողոքարկի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դավիթ Գրիգորյան) որոշումը՝ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ:
«Ակտը կստանանք, վերջնական կորոշվի: Սակայն, ելնելով նախնական կալանքի անհրաժեշտության վերաբերյալ մեր արդեն իսկ արտահայտված դիրքորոշումից, ըստ ամենայնի, որոշումը կբողոքարկվի»,- [url=https://168.am/2019/05/18/1124322.html?fbclid=IwAR1pUVdJMp2IKJP_AM8o4UrYHU5lEWn5woHu3LG2cj5fefacOkEC2lNGFjg]168.am[/url]-ին ասաց ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանի կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:
Նմանատիպ նյութեր
5778 դիտում
18:36 21-06-2020
Դատախազությունը կբողոքարկի Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը
2428 դիտում
12:32 17-06-2019
Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21070 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու