Մարսելո. Դե իհարկե, ամեն ինչի մեղավորը ես եմ
«Ռեալի» պաշտպան Մարսելոյին զայրացրել են իր և թիմում իրեն փոխարինող Սերխիո Ռեգիլոնի միջև վիճակագրական համեմատությունները:
«Դե իհարկե, ամեն ինչի մեղավորը ես եմ: Մենք շարունակում ենք», գրել է Մարսելոնան Ինստագրամի էջերից մեկում:
Մադրիդյան ակումբը Լա Լիգայի վերջին 9 խաղերից ընդամենը մեկում է հաղթել, երբ մեկնարկային կազմում է եղել 30-ամյա բրազիլացին: Դա եղել է «Ռայո Վալեկանոյի» հետ հանդիպումը (1:0):
Մնացած հանդիպումներում «Ռեալը» միայն մեկ ոչ-ոքի է խաղացել, իսկ 6-ում՝ պարտվել:


