2663 դիտում
12:06 17-04-2020
Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ. Արարատ Միրզոյանը՝ Գարեգին Բ-ի մասին. News.am
Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որեւէ բան ասել այդ հարցի մասին, երբ անհրաժեշտություն լինի, անպայման կասեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի հայտնի հայտարարության եւ դրանից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին, հայտնում է [url=https://news.am/arm/news/573145.html]News.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն կարեւոր էր համարել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, իսկ Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, որ հանրությունը ժամանակին պահանջում էր նաեւ կաթողիոսի հրաժարականը՝ իր խոսքում վկայակոչելով Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը՝ Կտրիճ Ներսիսյան:
Հարցին, թե արդյոք հարիր է ԱԺ փոխնախագահին նման ձեւով խոսել հոգեւոր առաջնորդի մասին, Արարատ Միրզոյանն ասաց. « Եթե սկսենք խոսել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի: Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որեւէ բան ասել: Սա չի նշանակում, որ ասելիք չկա, պարզապես ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին: Այդ պահին դա մեր պետության ու ազգի համար օգուտ չի լինի: Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ: Ուղիղ ու անկեղծ ասում եմ»:
Հարցին, թե Կաթողիկոսի հայտարարության մեջ աշխարհիկ գործերին միջամտություն տեսնո՞ւմ է, նա արձագանքեց. «Այո, պետությունը եւ Եկեղեցին անջատ են եւ պետք է չխառնվեն իրար ներքինգորխերին: Միաժամաննակ պետք է ասեմ, որ կաթողիկոսը եւս ՀՀ քաղաքացի է եւ ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1174 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան