1321 դիտում
17:11 18-02-2019
Պատվաբեր մրցելույթներ Բալկանյան խաղերում
Մրցաշրջանում իր առաջին արտագնա մրցուղերթն ավարտեց Հայաստանի աթլետիկայի թիմը: Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո մեր մարզիկները մասնակցեցին Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:
Հայաստանի ներկայացուցիչ, կապանցի 24 –ամյա եռացատկորդ Լեւոն Աղասյանը գերազանցեց իր բոլոր` 12 մրցակիցներին և 16մ 71սմ արդյունքով նվաճեց հաղթողի կոչումը` իրենից ետ թողնելով հաջորդաբար երկրորդն ու երրորդը ճանաչված Ադրբեջանի / 16, 68 / և Թուրքիայի / 16, 21 / պատվիրակներին:
Սպասելիքները գերազանցեց Երվանդ Մկրտչյանը: Ինը մասնակից էր հայտավորված 1500 մ վազքատարածությունում: Հայ վազորդը, ում մարզումային պայմանները Գյումրիում մեղմ ասած լիարժեք չեն, ցույց տվեց 3. 44, 55 ժամանակ և գրավեց պատվավոր երրորդ տեղը:
Մրցավարտից հետո մեր աթլետները տեղում շարունակում են մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22 – ին
Նմանատիպ նյութեր
2968 դիտում
22:45 10-03-2016
Բալկանյան երկրները ապօրինի միգրանտների դիմաց փակել են ԵՄ երկրներ տանող ճանապարհները
2274 դիտում
20:24 27-06-2016
Աթլետ Լևոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն
Այս բաժնից
4237 դիտում
16:41 01-01-2025
Ավանեսյանը 2-րդ շրջանում պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին
4195 դիտում
15:27 01-01-2025
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Նյու Յորքում