211652_close_icon
views-count2232 դիտում article-date 20:24 27-06-2016

Աթլետ Լևոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, Ռիո Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Աղասյանը 16 մետր 49 սմ արդյունքով տղամարդկան պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ տեղերում Իսրայելի և Բուլղարիայի աթլետներն են: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Երվանդ Մկրտչյանը 3000 մետր վազքում գրավել է երկրորդ տեղը՝ 8 րոպե 20.09 վրկ. արդյունքով: 500 մետր վազքում Երվանդ Մկրտչյանին հաջողվել է Հայաստանի նոր ռեկորդ սահմանել: Հայ աթլետը տարածությունը հաղթահարել է 3 րոպե 50.41 վայրկյանում:

Նմանատիպ նյութեր