Բալկանյան երկրները ապօրինի միգրանտների դիմաց փակել են ԵՄ երկրներ տանող ճանապարհները
Մարտի 9-ից ուժի մեջ է մտել Բալկանյան երկրների միջով միգրանտների տարանցման արգելքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բալկանյան երկրները փակել են բոլոր այն ճանապարհները, որոնցով միգրանտները փորձում են տեղափոխվել Հունաստան և հետագայում հասնել Գերմանիա, Դանիա և Եվրամիության տնտեսապես զարգացած այլ պետություններ։
Արևմտյան Բալկանների տարածքով ապօրինի միգրանտների տեղափոխման ուղին վերջնականապես փակվել է»:
Այս մասին Twitter -ի իր էջում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։