211652_close_icon
views-count24580 դիտում article-date 20:58 16-02-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են են 22-ամյա վարորդի Toyota Land Cruiser-ը ու 30-ամյա վարորդի Mitsubishi-ն. Toyota-ն հայտնվել է մայթին՝ բախվելով պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 01:30-ի սահմաններում, Վարդանանց և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 22-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 31 ՕՍ 104 համարանիշի և Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ, 30-ամյա Նարեկ Մարգարյանի Mitsubishi մակնիշի 35 MR 501 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով պատին: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր