211652_close_icon
views-count3087 դիտում article-date 15:00 14-02-2019

Վրաստանը պլանավորում Է նավթ արդյունահանել Սև ծովում

Վրաստանի կառավարությունը տարեվերջին կհայտարարի Սև ծովում նավթի-գազի պաշարների յուրացման աճուրդ: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան: Հաղորդել Է [url=https://sputnik-georgia.com/?_gl=1*y3jvc1*_ga*MTU5OTA0MzAzOS4xNTQ1NDIwNDAz*_gid*MTkwNTA1Njc3OC4xNTUwMTM4NDc1]«Sputnik Վրաստան»[/url]-ը: «Exxon լրջագույն ընկերությունը կատարում է մեր Սև ծովի ներուժի հետազոտություն: Տարեվրջին այն կավարտվի, և մենք կհայտարարենք Սև ծովի նավթի և գազի պաշարների յուրացման աճուրդ»,- ասել է Քոբուլիան: Վրաստանում գազի արդյունահանման հնարավորությունները հետազոտում է նաև ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունը: «ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունն զբաղվում է մի քանի հորատանցքերի հորատմամբ, և ստացվել են դրական արդյունքներ, ինչը մեզ հնարավորություն կընձեռի որոշակի ծավալի գազ ստանալ»,- ասել է Քոբուլիան: 2018 թվականին Վրաստանում արդյունահանվել է ավելի քան 30 հազար տոննա նավթ և 16,5 միլիոն խորանարդ մետր գազ: Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում է շուրջ 1,2 միլիոն տոննա նավթամթերք և շուրջ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Ածխաջրածինները (նավթը և գազը) հիմնականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից։

Նմանատիպ նյութեր