Իրաքը պատրաստվում է այս տարի ռեկորդային ծավալով նավթ արդյունահանել
                        Իրաքը 2015 թվականին կարող է նավթի արդյունահանման ծավալներով իր պատմության ռեկորդը սահմանել: Այս մասին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի հետ տված համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Իրաքի նավթի նախարար Ադիլ Աբդ ալ-Մեհդին:
Վերջինիս խոսքով՝ նավթարդյունահանուման ծավալն այս տարի հասցվելու է մինչև օրական 4 մլն բարելի: Ըստ ալ-Մեհդիի՝ դա կօգնի փոխհատուցելու նավթի գնանկումը: 
Իրաքցի նախարարի գնահատականով՝ Իրաքը կկարողանա օրական 3,3 մլն բարել նավթ արտահանել: 
Նշենք, որ ներկա պահին Իրաքը նավթի պաշարներով աշխարհում 5-րդ տեղն է զբաղեցնում: Այժմ այդ պետությունը տասնամյա պատերազմներից և տնտեսական պատժամիջոցներից հետո սկսել է վերականգնել իր տնտեսությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

