211652_close_icon
views-count46967 դիտում article-date 19:07 13-02-2019

Երևանում օրեր առաջ շտապօգնության ավտոմեքենայի և BMW-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված հիվանդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ փետրվարի 9-ին Երևանի Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է հունվարի 30-ին Երևանի Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած շտապօգնության և BMWի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը: Վերջինս մեկ այլ հիվանդանոցից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվում էր Արմենիա բժշկական կենտրոն, երբ խաչմերուկում տեղի էր ունեցել վթարը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ խաչմերուկ շտապօգնության ավտոմեքենան երբ մտել է, նոր է միացրել ձայնային և լուսային ազդանշանները, մինչդեռ շտապօգնության վարորդը պարտավոր էր մինչև խաչմերուկը հատելը միացնել ձայնալուսային ազդանշանները, ինչը հնարավորության կտար BMW-ի վարորդին արգելակել ավտոմեքենան, մինչդեռ, ըստ հավաքվածների BMW-ի վարորդը արդեն անցել էր խաչմերուկը և նա չէր կարող կանխել վթարը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված խաչմերուկում տեդադրված տեսախցիկները արձանագրել են այդ պահը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն էլ ձեռք է բերել մի տեսանյութ, որտեղ, ըստ տեղեկությունների, երևում է, որ BMW-ի վարորդը այնքան էլ մեղավոր չէ, ինչպես որ փորձում է ներկայացնել շտապօգնության վարորդը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է այդ տեսանյութը տրամադրել քննչական մարմնին, քանի որ մեր տեղեկություններով՝ նախապատրաստած նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/01/1116376/?fbclid=IwAR1CD_e0WSvlqygAbExivaDaKr_M1nq2_-Y273vH4X-FFM4LN6xYIkznk-g]Ավելի վաղ[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 30-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանում շտապօգնության և BMW-ի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին, ինչի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Նշված ավտովթարն արձանագրվել էր խաչմերուկում տեղադրված տեսախցիկի կողմից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր