4817 դիտում
18:37 13-02-2019
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել». Միհրան Պողոսյան
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Այս մասին [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/02/13/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D4%B1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B7-%D4%B3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9/798868]«Փաստինֆո»[/url]-ի հարցին ի պատասխան հայտնեց Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը` առանց դատական նիստին մասնակից դարձնելու պաշտպանական կողմին:
Փաստաբանը դիմել էր Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ բարձրագույն դատական խորհրդին դիմելու խնդրանքով:
Պաշտպանական կողմը համոզված է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ 30.12.2018թ. կայացված որոշմամբ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենիցայի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ դատական օրենսգրքի բազմաթիվ դրույթներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել են արդարադատության բուն էությունը:
Միհրան Պողոսյանն արդեն պաշտոնապես տեղեկացվել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել նշված` առանց պաշտպանական կողմի մասնակցության դատական նիստն անցկացնելու հիմքով:
Ավելին` նույն հիմքով է Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը եւ բեկանել Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Նմանատիպ նյութեր
19657 դիտում
09:22 18-05-2017
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կինը տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել. «Հայկական ժամանակ»
2886 դիտում
16:46 16-05-2019
ԲԴԽ-ն քննարկել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
2636 դիտում
16:47 13-05-2019
Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Այս բաժնից
12826 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ