19675 դիտում
09:22 18-05-2017
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կինը տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Լիլիթ Գաբրիելյանը 2011թ. 15 հազար ԱՄՆ դոլար է նվեր ստացել, 2012թ.՝ 2000 ԱՄՆ դոլար, 2014թ.՝ 10 հազար ԱՄՆ դոլար: 2014թ. նա վաճառել է իր «Toyota Rav 4» ավտոմեքենան 11 հազար ԱՄՆ դոլարով և նույն տարում 21 հազար ԱՄՆ դոլարով գնել է «LEXUS RX» տեսակի ավտոմեքենա: Նախորդ տարի Լիլիթ Գաբրիելյանը 5 միլիոն դրամ եկամուտ է ստացել շահաբաժնից, սակայն նրա հայտարարագրերում բացակայում է տեղեկությանը, թե որ ընկերությունում է նրա շահաբաժինը: Նույն տարում նրա դրամանական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ 5 հազար ԱՄՆ դոլար և 29 միլիոն դրամ:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ տարի ունեցել է 10 միլիոն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը կազմել է մոտ 8 միլիոն դրամ, որը գոյացել է աշխատավարձից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4865 դիտում
18:37 13-02-2019
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել». Միհրան Պողոսյան
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան