Աարոն Ռեմզի. Ծանր սրտով հեռանում եմ «Արսենալից»
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզի դիմել է լոնդոնյան ակումբի երկրպագուներին:
Մրցաշրջանի ավարտից հետո ուելսցին անվճար կտեղափոխվի «Յուվենտուս»:
«Ինչպես արդեն գիտեք, ես «Յուվենտուսի» հետ պայմանագիր եմ համաձայնեցրել:
Կցանկանայի «Արսենալի» բոլոր երկրպագուների համար հայտարարություն անել, որոնք միշտ հավատարիմ են եղել և հրաշալի կերպով աջակցել ինձ:
Դուք ինձ ընդունել եք պատանի հասակում, ինձ հետ վերապրել բոլոր վերելքներն ու նահանջները՝ ակումբում իմ կարիերայի ընթացքում: 11 անհավանական տարիներից հետո ես Լոնդոնը լքում եմ ծանր սրտով:
Ես մինչև Թուրին տեղափոխվելը կշարունակեմ ամբողջ հոգով տրվել թիմին: Լավագույն մաղթանքներով՝ Աարոն», գրել է Ռեմզին:


