«Արսենալի» կիսապաշտպան Արոն Ռեմզին անդրադարձել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էվերթոնի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/03/1088337/]հանդիպմանը[/url] (5:1), որտեղ նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
«Ես յոթերորդ երկնքում եմ: Սա ամենահիշարժան պահերից մեկն է: Պետք է արժանին մատուցել թիմին: Խաղում հաղթեցինք առաջին խաղակեսում: Հուսով եմ, այս տրամադրվածությունը կպահպանենք մինչև մրցաշրջանի ավարտը:
Եթե Օբամեյանգը դեռ պատրաստ չէ 100 տոկոսով, ապա ամեն ինչ մեր ձեռքում է: Մխիթարյանը մի քանի գոլային փոխանցում կատարեց:
Հուսով եմ, որ հետո ավելի լավ կլինի և մենք հիանալի կերպով կավարտենք մրցաշրջանը», ասել է Ռեմզին: