Լորան Կոսելնին հեռանում է «Արսենալից»
«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին կտեղափոխվի «Բորդո»:
Նշվում է, որ 33-ամյա ֆրանսիացու տրանսֆերի շուրջ ակումբները համաձայնության են եկել 5 մլն եվրոյով:
Այսօր խաղացողը բուժզննում կանցնի: Նա նաև «Բորդոյի» հետ կքննարկի անհատական պայմանագրի կետերը:
Կոսելնին «Արսենալում» հանդես է եկել 9 տարի: Նա ակումբի հետ կոնֆլիկտ ունեցավ, երբ հրաժարվեց թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ նախասեզոնային շրջագայության: