Թաիլանդի արքայադուստրը վարչապետի թեկնածու չի առաջադրվի ընդդիմադիր կուսակցությունից
Թաիլանդի «Թհաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը, որն ավելի վաղ երկրի վարչապետի թեկնածու էր առաջադրել արքայադուստր Ուբոլա Ռաթանին, ականջալուր է եղել նման քայլի անընդունելիության մասին թագավորի որոշմանը, հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-asia-47182561]BBC[/url]-ին։
«Կուսակցությունը կգործի թագավորական հրամանին համապատասխան»,- նշված է ընդդիմադիր կուսակցության հայտարարության մեջ։
Թաիլանդի թագավոր Մահա Վաթչիրալոնգկոնը հայտարարել է, որ իր 67-ամյա քույրը չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում, քանի որ դա հակասում է երկրի սահմանադրությանը և թաիլանդական ավանդույթներին: Այս առնչությամբ հրապարակվել է թագավորական հրաման: Թաիլանդում գործող ավանդույթի համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամները ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվում:
Թաիլանդում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 24-ին: