69264 դիտում
12:48 27-04-2018
Եթե վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի և ընտրվի հանրապետական թեկնածու, դրանով ստեղծված իրավիճակից հանգուցալուծում չի լինելու. Նիկոլ Փաշինյան
«Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Քայլ արա» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն առաջարկել էր հանդիպում՝ Կարեն Կարապետյանի հետ, ով, սակայն հրաժարվել է բանակցություններից։ Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը։
Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ում կատարյալ անորոշություն է, քանի որ երեկ ու երեկ չէ առաջին օրը նրանք հայտարարում էին, որ պատրաստ են բանակցել առանց որևէ նախապայմանների, իսկ այսօր Կ. Կարապետյանը չի ցանկանում մասնակցել բանակցություններին։
Նա կրկին նշեց, որ ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե:
Հավելեց, որ հուսով է՝ Դաշնակցությունը, «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն և մինչև մայիսի 1-ը կհայտարարեն, թե ինչպես են պատրաստվում քվեարկել:
«Եթե վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի և ընտրվի հանրապետական թեկնածու, դրանով ստեղծված իրավիճակից հանգուցալուծում չի լինելու, քանի որ մենք շարունակելու ենք մեր խաղաղ հեղափոխությունը»,-ասաց նա։
Նմանատիպ նյութեր
2213 դիտում
20:06 09-02-2019
Թաիլանդի արքայադուստրը վարչապետի թեկնածու չի առաջադրվի ընդդիմադիր կուսակցությունից
3681 դիտում
21:02 09-05-2016
Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ ինքը չի մեկնի ԱՄՆ, եթե նախագահ ընտրվի Թրամփը
1342 դիտում
14:45 20-05-2016
Մարին Լե Պենը խոստանում է ճանաչել Ղրիմը, եթե ընտրվի Ֆրանսիայի նախագահ
Այս բաժնից
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
742 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը