Դ. Թրամփը պաշտոնապես համաձայնել է դառնալ Հանրապետական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու
ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես տվել է իր համաձայնությունը՝ առաջադրվելու կուսակցության կողմից երկրի նախագահի պաշտոնում, հաղորդում է BBC-ն:
Կուսակցության համագումարում, որն ընթացել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, նա խոստացել է, որ նախագահ ընտրվելու դեպքում երկիրը դարձնելու է առավել անվտանգ, խաղաղ ու բարգավաճ:
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում անցկացվելու են այս տարվա նոյեմբերի 8-ին: