«Ֆլամենգոյի» պատանեկան թիմի բազայում ծագած հրդեհը 10 մարդու կյանք է խլել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռիո-Դե-Ժանեյրոյում բրազիլական «Ֆլամենգո» ակումբի պատանեկան թիմի մարզաբազայում հրդեհ է գրանցվել:
Հրդեհը ծագել է բազայի այն տարածքում, որտեղ բնակվում են պատանի ֆուտբոլիստները: Ողբերգության արդյունքում զոհվել է 10 հոգի, ևս 3-ը ծանր վնասվածքներ են ստացել:
Միջադեպի մանրամասների մասին դեռ չեն հաղրդում, սակայն հայտնի է, որ «Ֆլամենգոյի» հիմնական թիմի խաղացողները մարզվում են այլ բազայում:



