Ռումինիայի գիշերային ակումբներից մեկում առաջացած խոշոր հրդեհը 27 մարդու կյանք է խլել. 180 տուժած. տեսանյութ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարետի Colectiv գիշերային ակումբում այս գիշեր տեղի է ունեցել ողբերգություն: Հելոունի կապակցությամբ կազմակերպված տոնի ժամանակ հրավառ նյութերի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով խոշոր հրդեհ է առաջացել:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով մահացել է 37 մարդ, 180-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Հրդեհի ժամանակ ակումբում եղել է 400 մարդ:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Ես ցնցված եմ և խորապես վշտացած այդ ողբերգական դեպքով»:
Ականատեսների պատմելով՝ մարդիկ խուճապահար վազել են դեպքի ելքը, իսկ կրակը վայրկյանների ընթացքում հասել է առաստաղին:
Ռումինիայի առողջապահության նախարարությունը խնդրել է բնակչությանը տուժածների համար արյուն հանձնել: