Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում հրդեհը 2 տասնյակից ավելի մարդու կյանք է խլել
Հնդկաստանի Բհուբանեշվար նահանգի մասնավոր բժշկական կլինիկաներից մեկում բռնկված խոշոր հրդեհը առնվազն 23 մարդու կյանք է խլել, հաղորդում է Xinhua գործակալությունը։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ հրդեհն առաջացել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և արագորեն տարածվել ողջ շենքով։
Մարդկանց մեծ մասը խեղդամահ է եղել, իսկ խորը այրվածքներ ստացածները տեղափոխվել են հարևան հիվանդանոցներ։ Հրդեհի դեմ պայքարել են 1 տասնյակ հրշեջ-հաշվարկներ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։