Լենինգրադի շրջանում հրդեհը 5 մարդու կյանք է խլել
ՌԴ Լենինգրադի շրջանում հետաքննություն է սկսվել` Դռուժնոսելյե գյուղում տեղի ունեցած հրդեհի առիթով, որի հետևանքով կա 5 զոհ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հրդեհը տեղի է ունեցել բնակելի տանը, իսկ տարածքը կազմել է 300քմ: Հրշեջ-փրկարարներին մի քանի ժամ է պաանջվել` մեկուսացնելու կրակը:
Ըստ տվյալների` 5 մահացաների մեջ կա 1 երեխա: