26717 դիտում
10:37 08-02-2019
Ուկրաինայից Հայաստան վերադարձած հայ ընտանիքն ապրել է «պադվալում»՝ անմարդկային պայմաններում, օրվա հացի խնդիր ունի, օգնություն է խնդրում Ծառուկյանից ու Փաշինյանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ծանր կացության մեջ հայտված Կիրակոսյանների ընտանիքը 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Ուկրաինայից տեղափոխվեց հայրենիք՝ հույս ունենալով, որ հեղափոխությունից հետո Հայաստանում իրենց ընտանիքը կկարողանա ապաստան, աշխատանք գտնել։
25-ամյա Հասմիկ Կիրակոսյանը, նրա մայրը՝ 65-ամյա Ռիտա Կիրակոսյանը և եղբայրը՝ 47-ամյա Համլետ Մալինցյանը այժմ բնակվում են Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում՝ վարձակալության հիմունքներով։Դրանից առաջ, ըստ Հասմիկի, բնակվել են պադվալում։ Տիկին Ռիտան է տան անդամներից միայն կարողանում աշխատել, գոնե օրվա հացը գնել։
Որդին՝ Համլետը, առողջական լուրջ խնդիրներ ունի, բուժման համար ընտանիքը գումար չունի։ Այս ամիս էլ 10 հազար դրամ լույսի գումարն է կազմել,չեն կարողանում վճարել ու վախենում են՝ հանկարծ միակ ճրագը չմարեն։
20 քմ սենյակում, որտեղ կենցաղային պայմաններն ուղղակի բացակայում են, 2 ամիս է, ինչ տեղավորվել է Կիրակոսյանների ընտանիքը։ Հասմիկը խնդրանքով դիմում է բարերարներին, դիմում է Գագիկ Ծառուկյանին ու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարողանան իրենց ընտանիքը հանել ծանր դրությունից։
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093062671
5362340003871549 ՎՏԲ բանկ Մալինսյան Համլետ
Լուսանկարները և տեսանյութը՝ Վով Մուշեղյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9541 դիտում
14:46 18-02-2019
Հայ մանուկը չի կարող ապրել օտար հողում՝ առանց հոր. հայ ընտանիքն աջակցության կարիք ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
12856 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ