6348 դիտում
10:53 16-03-2016
Բանակում սպանված Կամոյի 7 հոգանոց ընտանիքն ազգականի տանն է ապրում. մայրն էլ չնչին գումարով օրվա հացի գումարն է վաստակում. մանրամասներ
Տավուշի մարզի զորամասերից մեկում մարտի 14-ին մահացած Կամո Վաչիկի Մարտիրոսյանը ընտանիքի հետ երկար տարիներ ապրել էր Արագածոտնի մարզի Ագարակավան՝ Աքարակ գյուղում, սակայն ընտանիքը այնտեղ ապրուստի միջոց չունենալով՝ տեղափոխվել է Էջմիածնի Զվարթնոց գյուղում՝ քեռու տանը ապրելու:
Ընտանիքիում 5 երեխա են: Քույրն էլ համր է: Հայրը առողջական խնդիրներ ունի: Մայրն էլ չնչին գումարով հավաքարարություն է անում եւ տներ մաքրում:
«Կոպեկներով է աշխատում՝ օրը 500, 200 դրամով հավաքարարություն է անում»,-ասում էին հարազատները:
Մինչեւ ծառայության մեկնելը Կամոն էլ է աշխատել: Իսկ եղբայրներն էլ բանվորությամբ են զբաղվում, եթե իհարկե աշխատանք պատահում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի զորամասերից մեկում մարտի 14-ին զինվոր է մահացել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ մահացածը Կամո Վաչիկի Մարտիրոսյանն էր: Նա մահացել է ստացած հրազենային վնասվածքից, բայց ոչ հակառակորդի կրակոցի արդյունքում: Նախնական տեղեկություններով նրան ինքնասպանության էին հասցրել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը