211652_close_icon
views-count28657 դիտում article-date 22:02 07-02-2019

Վրաերթ Աշտարակում. երեխան գնդակ խաղալիս վրաերթի է ենթարկվել. վարորդը, ով ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող է, երեխային տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Մնացական Մուրադյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 VA 975 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա Նարեկ Պ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է Աշտարակի բժշկական կենտրոն և կատարվածի մասին տեղեկացրել ոստիկանության Աշտարակի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարոդ Մ. Մուրադյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ երեխան սովորում է Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 4-րդ դասարանում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի պատճառը եղել է այն, որ երեխան գնդակով խաղալիս է եղել և գնդակը ձեռքից ընկել, գլորվել է դեպի ճանապարհի կողմը: Երեխան վազել է գնդակի հետևից ու տեղի է ունեցել վրաերթը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին և առոջությանը վտանգ չի սպառնում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր