32421 դիտում
11:10 07-02-2019
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գավառում բախվել են 22-ամյա վարորդի BMW-ն ու 35-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում բախվել են Արծվաքար թաղամասի բնակիչներ՝ 35-ամյա Մանվել Սաքեյանի վարած Opel Vectra մակնիշի 34 VZ 697 համարանիշի և 22-ամյա Մասիս Ներսիսյանի վարած BMW մակնիշի 35 GG 394 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Սաքեյանի ուղևորներ՝ նույն թաղամասի բնակիչներ, 50-ամյա Կարեն Գևորգյանն ու 51-ամյա Կարապետ Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քնչնական վարչության քննիչ Դադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+