211652_close_icon
views-count30309 դիտում article-date 14:52 22-05-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են 52-ամյա կին վարորդի Mitsubishi-ն, 21-ամյա վարորդի BMW-ն ու 36-ամյա վարորդի Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են 52-ամյա Մարգարիտա Ստեփանյանի վարած Mitsubishi մկանիշի 16 UL 097 համարանիշի, 21-ամյա Լևոն Աղասյանի վարած BMW մակնիշի 35 NA 396 համարանիշի և 36-ամյա Աշոտ Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 144 AL 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Լ. Աղասյանը, Mercedes-ի վարորդ Ա. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր