Հայ ըմբշամարտիկները անհաջող մեկնարկեցին
Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում անցկացվեց «Եվրոպա օփեն» անվանումով ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար: Մասնակիցների թվում էին Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը / 60 կգ / և երևանցի Դավիթ Սարգսյանը / 81 կգ /:
Նրանք, ավաղ, ձախողվեցին հենց մեկնարկում, պարտվելով համապատասխանաբար պորտուգալացի Ֆելիպե Կրուզին և իսպանացի Իգոր Հերերոյին:
Մարզաձևի մեր առաջատարներ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / և Արսեն Խանջյանը / 90 կգ / կմասնակցեն հաջորդաբար Փարիզում / փետրվարի 10 -12 / և Դյուսելդորֆում / փետրվարի 22 – 24 –ին / անցկացվելիք միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերին: