211652_close_icon
views-count7976 դիտում article-date 09:08 17-06-2015

Բաքու-2015. Ազատ ոճի հայ ըմբշամարտիկները սկսեցին իրենց մրցելույթները. Ուղիղ միացում

Բաքվում մեկնարկել են Եվրոպական առաջին մարզական խաղերի` ազատ ոճի ըմբշամարտի մրցումները: 57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը: Մեր 28-ամյա ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում կգոտեմարտի բուլղարացի Վլադիմիր Դուբովի հետ: 65 կգ քաշային, 2013 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը պայքարը կսկսի որակավորման փուլից (1/16-րդ եզրափակիչ): Նրա առաջին մրցակիցը մակեդոնացի Դեյան Միտրովն է: 74 կգ քաշային կարգում մեր երկրի պատիվը կպաշտպանի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի այս տարվա արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը: 22-ամյա ըմբիշի 1/8-րդ եզրափակիչի մրցակիցը փորձառու բուլղարացի Կիրիլ Տերզիևն է: Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետևյալ օրերին և ժամերին. Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր