4329 դիտում
22:17 03-02-2019
Հայ ըմբշամարտիկները միջազգային մրցաշարում 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել
Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ն ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանսիա էր մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հետևյալ մարզիկներով.
Ռուդիկ Մկրտչյան / 55 կգ / , Գևորգ Ղարիբյան / 60 կգ /, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյան / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ / , Արթուր Շահինյան/ 97 կգ / և Հրանտ Կալաչյան / 72 կգ /:
Armenpress լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ տարվա առաջին մրցաշարին Հայաստանի ներկայացուցիչները փայլուն են հանդես եկել:
Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը:
Նմանատիպ նյութեր
1691 դիտում
14:03 17-11-2015
Հայ սուսերամարտիկները մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
2332 դիտում
18:34 18-02-2022
Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում
2137 դիտում
10:00 18-09-2023
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում
Այս բաժնից
2233 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2887 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2413 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում