211652_close_icon
views-count49815 դիտում article-date 11:29 05-02-2019

Ազգային ժողովի նախկին պատգամավորի աղջկա Mercedes-ը տեղափոխվել է Երևանի «գաի պլաշչադկա». նա եղել է խմած, վարորդական իրավունքի վկայականն էլ եղել է ժամկետանց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, փետրվարի 5-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչի կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 01 AP 010 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Սայաթ-Նովա փողոցից, որի վարորդը եղել է Անի Զուրաբյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս տևական ժամանակ հրաժարվել է ճանապարհային ոստիկաններին ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը և հրաժարվել է սթափության փորձաքննություն անցնել։ Ի վերջո, նա ներկայացրել է վարորդական իրավունքի վկայականը։ Պարզվել է, որ ժամկետանց է եդել և, ի վերջո, համաձայնվել է անցնել սթափության փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար տեսուչի կողմից նրա նկատմամբ վարչական ակտ է կազմվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր