211652_close_icon
views-count42678 դիտում article-date 12:16 09-01-2016

Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել նախկին ոստիկանապետի 29-ամյա տղայի Porsche Cayenne-ը. նա եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 8-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 24 AA 444 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մեքենան վարել է Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի բնակիչ, 29-ամյա Տիգրան Հովհաննիսյանը, ով ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդ Տ. Հովհաննիսյանը Գորիսի նախկին ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի տղան է, ով մի քանի անգամ ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ է հայտնվել: Վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100 հազար դրամի չափով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր