211652_close_icon
views-count1594 դիտում article-date 14:11 04-02-2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտգործնախարարին հրավիրել է ԱԺ

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել է խմբակցության անդամների հետ հանդիպման: Այս մասին փետրվարի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման»,- նշել է Մարուքյանը: Խմբակցության ղեկավարը հավելել է, որ հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցեն հանդիպման ավարտին։

Նմանատիպ նյութեր