211652_close_icon
views-count2436 դիտում article-date 16:22 14-01-2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը

7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի՝ ընդդիմության համար նախատեսված պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: «Նա քաջատեղյակ է իր գործին, իր առջև ծառացած խնդիրներից չերկնչող, չերերացող տեսակ է: Ապրում է յուրաքանչյուրի հոգսով, աջակցում յուրաքանչյուրին, ով ունի դրա կարիքը»,- ասաց Բագրատյանը: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր