«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է տուրք սահմանել նաև կլինկերի ներկրման համար
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որպեսզի ցեմենտի 1 տոննայի ներկրման համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու հետ միասին տուրք սահմանվի նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի ներկրման համար:
Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Մ. Մելքումյնաի կարծիքով՝ ցեմենտի վրա տուրք դնելը ճիշտ է և պետք է նաև կլինկերի վրա տուրք դնել:
«Որովհետև, զրոյական արդյունք կլինի, եթե մեկ պրոդուկտի վրա մենք հարկ դնում ենք, մյուսի վրա չենք դնում»,- ասաց նա: