211652_close_icon
views-count3006 դիտում article-date 09:56 04-02-2019

Արցախում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել. Քարվաճառում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ

Սույն թվականի փետրվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ: Հիշեցնենք, որ նույն տարածաշրջանում երկրաշարժ էր գրանցվել նաև երեկ առավոտյան՝ տեղական ժամանակով 08:30-ին:

Նմանատիպ նյութեր