8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում. Երևանում այն զգացվել է 3-4 բալ, Սյունիքում` 5 բալ ուժգնությամբ
Այսօր՝ հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել և էպիկենտրոնը Իրանի Իսլամական Հանրապետությունում է եղել։