211652_close_icon
views-count5300 դիտում article-date 13:47 03-02-2019

Ջորջ Սորոսը գրառում է արել Հայաստանի մասին

Միլիարդատեր, գործարար Ջորջ Սորոսը Թվիթերի իր էջում գրառում է արել Հայաստանի մասին։ «Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար»,- գրել է նա։ Սորոսը գրառման հետ տեղադրել է իր «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կայքում հրապարակված հոդված, որը վերնագրված է՝ «Ինչպես կարող է Միացյալ Նահանգներն աջակցել Հայաստանի նորաթուխ ժողովրդավարությանը»։ Ջորջ Սորոսը և նրա հիմնադրած «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը աշխարհի բազմաթիվ երկրներում աջակցություն է տրամադրում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։

Նմանատիպ նյութեր