Միլիարդատեր Ջորջ Սորոսը փակել է Բաքվում իր ինստիտուտը
Ադրբեջանում դադարեցրել է իր գործունեությունը հերթական ընկերությունը: Այս անգամ փակվել է միլիարդատեր Ջորջ Սորոսին պատկանող «Բաց հասարակություն» ինստիտուտը:
Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է դեկտեմբերի 10-ին: Ինստիտուտի փաստաբանը նշել է, որ արդեն աշխատանքից հեռացվել են աշխատակիցները, իսկ շենքը ազատ է: Ինստիտուտի փակման պատճառները չեն նշվում: