Ջորջ Սորոսը Վրաստանում է
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը նախօրեին ժամանել է Թբիլիսի: Այս մասին հաղորդել է Giergia Online-ը: Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Աշխարհահռչակ ֆինանսիստը մասնակցելու է «Վրաստանի հասարակական հիմնադրամ»-ի 20-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներին: Նա դասախոսություններ կկարդա նաև ուսանողների համար:
Դեռևս հայտնի չէ՝ Սորոսը կհանդիպի՞ ընդդիմության ներկայացուցիչների հետ, թե՞ ոչ: