211652_close_icon
views-count2079 դիտում article-date 15:05 22-05-2015

Ջորջ Սորոսը չի բացառում երրորդ համաշխարհային պատերազմը

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը չի բացառում երրորդ համաշխարհային պատերազմի սկսումը, որի սկիզբը կդնի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առաջացած հակամարտությունը, հայտնում է Market Watch-ը: Վերջինիս կարծիքով՝ նման սցենար հնարավոր է, եթե Հյուսիսային Կորեան իր տնտեսությունը կենտրոնացնի ներքին կարիքների վրա, այլ ոչ արտահանման: Իսկ այդ ժամանակ չինական իշխանություններին պետք կգա արտաքին հակամարտությունը, որպեսզի կարողանան պահել իշխանությունը: «Եթե բախում տեղի ունենա Չինաստանի և ԱՄՆ-ի ռազմական դաշնաիցների միջև, ինչպիսին Ճապոնիան է, ապա չափազանցություն չի լինի ասելը, որ մենք կհայտնվենք երրորդ համաշխարհայի պատերազմի շեմին»,-ասել է Սորոսը: Եվ որպեսզի դա տեղի չունենա, Սորոսը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է մեծ զիջման գնան Չինաստանին, այն է՝ թույլ տան չինական յուանին դառնալ Միջազգային արժութային հիմնադրամի արժութային զամբյուղի մի մասը, իսկ այդ դեպքում չինական արժույթը կկարողանա լուրջ մրցակցություն ցուցաբերել դոլարի հանդեպ: Ի պատասխան՝ Չինաստանը պետք է փոփոխություն կատարի իր էկոնոմիկայի ոլորտում: Սորոսի խոսքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի նման գերտերությունների համար դժվար կլինի համաձայնության գալ, սակայն այլընտրանքն էլ չափազանց տհաճ է,հակառակ դեպքում վտանգը մեծ է, որ Չինաստանը քաղաքական և ռազմական միություն կկազմի Ռուսաստանի հետ և այդ ժամանակ նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքն իրական կլինի:

Նմանատիպ նյութեր