47073 դիտում
14:46 03-02-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Լեռնահովիտ –Տաշիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լեռնահովիտ գյուղի բնակիչներ, 49-ամյա Սիմոն Գալստյանի վարած Opel Vectra մակնիշի 35 PQ 899 համարանիշի և 29-ամյա Ռաֆիկ Դավուդյանի վարած BMW 320 մակնիշի 35 DM 365 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, համագյուղացիներ, 42-ամյա Անժելա Գալստյանն ու 6-ամյա Արտյոմ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիանության 2-րդ սպահայան գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սերոբյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+