211652_close_icon
views-count55398 դիտում article-date 21:23 02-02-2019

Արաբկիրի ոստիկանները բազմակողմանի օպերատիվ աշխատանքեր կատարելու արդյունքում հայտնաբերել են Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողին. կասկածյալը կին է

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով ու կատարելով հսկայածավալ աշխատանքներ, հայտնաբերել են օրեր առաջ Բաղրամյան 26-ից գողություն կատարած անձին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը կին է, ով աշխատում է Բաղրամյան 26-ում և նախաքննության շահերից ելնելով, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը այս պահին նրա ինքնությունը չի հայտնում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արաբկիրի ոստիկանները կատարել են բազմակողմանի աշխատանքներ և ոստիկանության Արաբկիրի բաժին են հրավիրել երկու տասնյակից ավելի քաղաքացիների: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, հունվարի 30-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հատ հուշադրամներ: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները, հերթական անգամ մեկնելով Բաղրամյան 26 հասցե, 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուղափեղկի վրա հատնաբերել են գողացված հուշադրամները, ովքեր պարզում են, թե ով և ինչ եղանակով է գողացվածը հետ վերադարձրել Բաղրամյան 26: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր