211652_close_icon
views-count24714 դիտում article-date 18:02 07-05-2020

Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Կիպրոսենի» և «Բրգաձև գիհի» տեսակի մոտ 500 թփեր և ծառեր գողացողին. նա վարսահարդար է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են ապրիլի 27-ին Կոմիտասի պողոտայի թիվ 57-59 հասցեներից, Կոմիտասի և Տիգրանյան, Գրիբոյեդովի և Վրացական փողոցների խաչմերուկներից «Կիպրոսենի» և «Բրգաձև գիհի» տեսակի թփեր և ծառեր գողացողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողությունները կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիիկանություն է բերման ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Աշոտ Չ.-ին, ով Արաբկիրի ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ կատարվածի մասին, ըստ մեր տեղեկությունների, խոստովանել է, ապա ստորագրությամբ բաց թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Աշոտ Չ.-ն Արաբկիր վարչական շրջանում գործող վարսավիրանոցներից մեկում աշխատում է որպես վարսահարդար, ով երևի մտել է դերի մեջ ու մազեր կտրելու, հարդարելու փոխարեն գողացել է Երևանի քաղաքապետարանի կողմից Արաբկիր վարչական շրջանում տնկված մոտ 500 թփերն ու ծառերը, սակայն Արաբկիրի ոստիկանները թարմ հետքերով նրան ապացուցեցին, թե ու օրն է 40 օր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր