«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ: Հաշվի առնելով, որ իշխանափոխությունից հետո եկեղեցու և պետության հարաբերություններում նկատվում է որոշակի լարում, միաժամանակ հեղափոխության իներցիայի վրա որոշ ինքնահռչակ խմբեր ակտիվորեն սկսել են տարատեսակ գործողություններ Հայ առաքելական եկեղեցու դեմ, այս աշխատանքային խմբի ստեղծումը բնականաբար կարևոր է:
Եկեղեցու և նոր իշխանությունների միջև ծագած լարումն ինչ–որ առումով կարելի է բնական համարել: Եկեղեցին մասամբ սերտաճել էր նախորդ իշխանությունների հետ ու բնական է, որ այս իմաստով թե՛ հասարակական որոշակի շրջանակներում եղած դժգոհությունը, թե՛ նոր իշխանությունների սկեպտիցիզմը իրենց զգացնել էին տալու:Աշխատանքային խմբի ստեղծումն այս իմաստով կարող է մի կողմից թոթափել լարվածությունն ու կասկածամտությունը և խնդիրները բերել աշխատանքային վիճակի՝ բացառելով մերթընդմերթ ծագող «տղայական» մակարդակի խոսակցությունները այս կամ այն պաշտոնյայի ու եկեղեցականների միջև»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կարևոր քայլ իշխանություն–եկեղեցի հարաբերություններում․ «Փաստ»
2019.02.02 10:15


Twitter
Вконтакте
Одноклассники