Պետական իշխանություն-ՏԻՄ-Հայ Առաքելական Եկեղեցի․ համագործակցության աշխատանքային ձևաչափ է որդեգրվել
Գործընկերներիս հետ քննարկել ենք մշակութային և զբոսաշրջային վայրերի պահպանության հարցերը, Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/aghajanyan.eduard/posts/3493234930720193]գրել է[/url] վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Ազգային ժառունգության կոթողների՝ որոշ դեպքերում անմխիթար վիճակը, պահանջում է հրատապ քայլերի ձեռնարկում: Հետևյալ խնդիրը լուծելու համար որոշվեց որդեգրել պետական իշխանություն - ՏԻՄ - Հայ Առաքելական Եկեղեցի համագործակցության աշխատանքային ձևաչափը:
Կարճ ժամանակում ճիշտ կառավարման պլանի ներդրմամբ պետք է հասնենք այնպիսի ստանդարտների, որը ոչ միայն կլուծի կոթողների պահպանության հարցը, այլև նոր լույսով կներկայացնի դրանք թե՛ հայաստանյան և թե՛ արտասահմանյան զբոսաշրջիկներին»: