211652_close_icon
views-count53512 դիտում article-date 10:02 02-02-2019

«Կասկադյորական» վթար Երևանում. 27-ամյա խմած վարորդը Opel-ով հայտնվել է մայթին և բախվել երկաթե գովազդային սյանը. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններոմ Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Աշոտ Ղազարյանը իր վարած Opel մակնիշի 34 DL 153 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե գովազդային սյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ղազարյանն ու նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 30-ամյա Սերյոժա Ղազարյանն ու Աշտարակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Մելոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն; Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ երկուսին՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ղազարյանն ու ուղևոր Ս. Ղազարյանը եղբայրներ են։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած)՝ ամենաբարձր խմածության աստիճանում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր