211652_close_icon

Ավետ Ադոնցը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար

views-count1736 դիտում article-date 11:40 01-02-2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել Ավետ Ադոնցը: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Ադոնցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել Բելգիայի Թագավարությունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, Նիդեռլանդների Թագավարությունում և Իսպանիայի Թագավորությունում:

Նմանատիպ նյութեր