211652_close_icon
views-count2955 դիտում article-date 10:30 01-02-2019

Արցախը նախընտրական պայքարի շեմին. նախագահի հնարավոր թեկնածուների միջև պայքարը սկսված է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու և՛ նախագահի, և՛ խորհրդարանի ընտրություններ: Արդեն իսկ նշմարվում են նախագահի հնարավոր թեկնածուները՝ ԼՂՀ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԼՂՀ ԱԽՔ, նախկինում ընդդիմադիր Վիտալի Բալասանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Բալասանյանի վերջին աղմկահարույց հայտարարություններն էլ հենց այդ հանգամանքով էին պայմանավորված. նա սկսել է քարոզարշավը` փորձելով շահել Արցախում ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրությունները` միաժամանակ մոռանալով, որ ինքն առանցքային պետական պաշտոնյա է: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցության ղեկավարն է: Նա ընդունված կերպար է ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում: Եվ պատահական չէ նաև, որ Արայիկ Հարությունյանն անվերապահ աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը: Եվ, ընդհանրապես, Արցախում այս ընթացքում կուսակցություններն ակտիվացել են՝ բացելով նոր գրասենյակներ, նաև նոր կուսակցություններ են բացվում: Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ իրենց մոտ 16 քաղաքական ուժ կա, որոնց մի մասը նոր է բացվել, մի մասն էլ գրանցման փուլում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր