12699 դիտում
12:18 07-06-2020
Իմ գնահատմամբ հումանիտար աղետի շեմին ենք մոտենում, պետք է համավարակի դեմ պայքարը ձախողածները հեռանան. Տարոն Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Իմ գնահատմամբ հումանիտար աղետի շեմին ենք մոտենում և դրան կհաջորդի անմիջապես պետության անվտանգության սպառնալիքը, իրավիճակի ճիշտ ախտորոշում չի արվել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/07/Tonoyan-taron/3309714?fbclid=IwAR0u1bACX8_84Wl8XpylUDW1qk9v4B9asOHlQ3aDKsS0tAINWVP9PTBKDqo]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: Ըստ նրա՝ նրանք, ովքեր ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, պետք է հեռանան, նրանց պետք է փոխարինեն մասնագետները՝ անկախ նրանից՝ իշխանության հետ քայլել են, թե ոչ:
«Եթե մեր փոքր՝ 3 միլիոնանոց բնակչության շրջանում վարակի տարածման այսքան բարձր թիվ ունենք, դա նշանակում է, որ կազմակերպչական առումով ունեցել ենք լուրջ թերացումներ և բացթողումներ, ի սկզբանե ճիշտ գնահատական չի տրվել՝ ինչպիսի համավարակի հետ գործ ունենք, արձագանքել ուշացումով, այն միջոցառումները, որոնք կատարվել են՝ մեծամասամբ կրել են ձևական բնույթ: Ցավոք սրտի հսկայական պետական ռեսուրսներ են մսխվել ձևական միջոցառումների վրա, բայց մենք տեսնում ենք, թե որն է արդյունքը»,-ասաց նա:
Տարոն Տոնոյանի խոսքով՝ հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ նաև իշխանությունները չեն թաքցնում, որ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է աշխատում, և բազմաթիվ հիվանդների բուժօգնություն չի ցուցաբերվում:
Մանրամնասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1503 դիտում
13:28 24-03-2022
Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին. Փաշինյան
4095 դիտում
15:15 25-03-2020
Համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն գլոբալ համերաշխության համար․ Զոհրաբ Մնացականյան
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը